Իսրայելը մոտ 2000 տարեկան բիբլիական մագաղաթի կտորներ է ներկայացրել, հայտնում է AFP-ն:

Արտեֆակտները հայտնաբերվել են Հուդայական անապատում պեղումների ժամանակ, որն ընդգրկում է Իսրայելի հարավային եւ Հորդանան գետի օկուպացված ափը: Այն վայրում, որը հայտնի է որպես «Սարսափների քարանձավ», հնագետները հայտնաբերել են եբրայերեն Աստվածաշնչի հունարեն թարգմանության կտորները, որն առաջին նման գտածոն է 1960-ականների սկզբից ի վեր:

Իսրայելի հնությունների վարչության համադրող Օրեն Աբլեմանի խոսքով՝ Տասներկու փոքր մարգարեների գրքից նույն մագաղաթի մասերն առաջին անգամ հայտնաբերվել էին «Սարսափների քարանձավում» բեդվինների կողմից 1950-ականներին:

«Սարսափների քարանձավն» իր անունը ստացել է դրա ներսում հայտնաբերված բազմաթիվ կմախքներից:

Տեքստի մեծ մասը գրված է հին հունարենով, որը յադ ժամանակներում լայնորեն օգտագործվել է:

Նոր կտորների առավել ցայտուն առանձնահատկությունների շարքում շեղումն է Հին Կտակարանի բոլոր մյուս հայտնի տարբերակներից. մի հատվածում «դարպաս» բառը փոխարինված է «փողոցներ» բառով: