Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ այսօր՝ մարտի 17-ին,  Առնակ Ավետիսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Առնակ Ավետիսյանը նախօրեին վարչապետի որոշմամբ ազատվել էր Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք՝ մարտի 10–ին, հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: