ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում: Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում:
Նախօրեին ԱՄՆ հետախուզությունը զեկույց է հրապարակել 2020 թվականի ընտրություններին արտասահմանյան միջամտության մասին, որում ասվում է, որ Պուտինը «համակարգել է» Ջո Բայդենի թեկնածության «սեւացմանն» ուղղված մասշտաբային ջանքերը:
Մեկնաբանելով զեկույցը՝ Բայդենն ասել է, որ հունվարի վերջին հեռախոսազրույցի ժամանակ «զգուշացրել էր» Պուտինին հնարավոր պատասխանի մասին:
«Նա կվճարի դրա համար: Մենք երկար զրուցել ենք…Ես նրան լավ գիտեմ: Եվ խոսակցության սկզբում ես ասել եմ. «Ես գիտեմ ձեզ, իսկ դուք գիտեք ինձ, եթե ես պարզեմ, որ դա տեղի է ունեցել, պատրաստ եղեք»»,-ասել է Բայդենը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, Բայդենն ասել է՝ «Այո»:





























