Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ այդ երկրի նախագահ Մուամար Քադաֆիի նստավայրի մերձակայքում, հունիսի 16-ի առավոտյան հզոր պայթյունների շարք է որոտացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նստավայրի վերեւում տեսանելի է ծխի բարձրացող սյունը։ Դեռեւս անհայտ է, թե ինչն է պայթյունների պատճառ դարձել։ Նախնական տվյալներով, Տրիպոլիիի կենտրոնին հարվածել են ՆԱՏՕ-ի ուժերը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի օդանավերը մեկ անգամ չէ, որ ավիահարձակումներ էին գործել Տրիպոլիի կենտրոնում տեղակայված Քադաֆիի նստավայրի վրա։
Լիբիական հակամարտության կողմերից եւ ոչ մեկը դեռեւս չի մեկնաբանել այս միջադեպը։




























