Հայկական ատոմակայանը պաշտպանված է հատուկ համալիրներով: Այս մասին մարտի 18-ին «Միջուկային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքում տեղակայված համալիրները կան նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում: Նա պարզաբանեց, որ խոսքը ոչ թե «Ս-300» համալիրների, այլ այլ համալիրների մասին է:
Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որը՝ ի դեմս պաշտպանության նախարարի, հայտարարեց հայկական ատոմակայանին հարվածելու մտադրության մասին: «Կարեւոր է նշել նաեւ վտանգավոր համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ, որոնց գործունեությունը միջազգային կարգավորման չի ենթարկվում»,- հավելեց Մարջանյանը:





























