Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելիին եւ եվրախորհրդարանականներին «անբարոյական ապուշներ» է անվանել, ովքեր նրան խորհուրդ են տվել չխառնվել վրացական քաղաքականությանը:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Սաակաշվիլին պետք է հեռացվի իշխանությունից եւ ազդեցությունից, անբարոյական ապուշներ են»,- ասել է նա «TV Պիրվելի»-ի եթերում՝ նրանց խնդրանքով մեկնաբանելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների խորհուրդները:
Նախկին նախագահը հավելել է, որ իրեն ուրիշի կարծիքը բացարձակապես չի մտահոգում:





























