Թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերջերս այցելած օտարերկրյա դեսպաններից մեկը նրա առանձնասենյակից դուրս գալուց հետո հետաքրքիր դիտարկում է արել. «Նա նկատել է, որ գլխավոր դատախազի սեղանին Ֆեմիդայի՝ արդարադատության եւ օրինականության աստվածուհու արձանն է դրված, որի մի ձեռքում սուրն է, մյուսում՝ կշեռքը: Ընդ որում՝ կշեռքը խորհրդանշում է հավասարակշռված մոտեցում ոճրին եւ պատժին, ուստի արդարադատության ու օրինականության մակարդակը պայմանավորված է կշեռքի նժարների հավասարակշռվածությամբ: Դեսպանը նկատել է, որ աստվածուհու կշեռքի նժարները խիստ խախտված են՝ մեկը շատ վեր, մյուսը՝ շատ վար, այնպես, ինչպես դատախազությունը գործում է մեզանում՝ օրենքի ու օրինականության ոչ մի նորմ չպահպանելով»,- գրում է «Հրապարակ»-ը: