«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Երեւանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ավազակային հարձակման մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի վրա մահացու կրակ բացած ոստիկանը կխրախուսվի լավ ծառայության համար:

Ոստիկանի անձնական տվյալները դեռեւս չեն հրապարակվում: Ըստ ոստիկանության «ՀԺ-ի աղբյուրների՝ արդեն հաստատվել է, որ Արման Ենգիբարյանը վերջին ամիսներին առնվազն հինգ ավազակային հարձակում է կատարել: