Ալբանիան չեղյալ է հայտարարել վիզաները մի քանի երկրների, այդ թվում` Հայաստանի համար:

Ինչպես Կիեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը, մինչեւ հոկտեմբերի 31-ը, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի քաղաքացիները օտարերկրյա անձնագրերի առկայության պայմաններում ազատվում են վիզաներ ունենալու անհրաժեշտությունից:

Վիզաներն անհրաժեշտ չեն լինի երկրում մինչեւ 90 օր մնալու համար:

Դիկուսարովի խոսքով, համապատասխան որոշումը կայացվել է Ալբանիայի կառավարության կողմից մայիսի 13-ին: