Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն հայտարարել է այսօր նոր կառավարություն ձեւավորելու մտադրության մասին, որը պետք է ստանա երկրի խորհրդարանի վստահությունը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Պապանդրեուն գործարք էր առաջարկել խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Անդոնիս Սամարասին, վարչապետը խոստացել էր լքել իր պաշտոնը եւ կոալիցիոն կառավարություն ձեւավորել, եթե ընդդիմությունն աջակցի պետական ծախսերի կրճատման քաղաքականությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 10-ին Հունաստան կառավարությունը հավանություն էր տվել տնտեսման կոշտ քաղաքականությանը եւ օրինագիծը ներկայացրել էր խորհրդարան: Տնտեսման ծավալը կազմում է 28,4 միլիարդ եվրո: