Դաշնակիցները երբեմն պետք է պատրաստ լինեն կոշտ եւ լուրջ բանավեճի: Կարծում եմ՝ ընկերներն ու դաշնակիցները պետք է ժամանակ առ ժամանակ դա անեն, քանի որ դիվանագիտությունն ու կենացների քաղաքականությունն ամենալավ միջոցը չէ:

Այս մասին այսօր Երեւանում կլոր սեղանի ժամանակ ասաց ռուս քաղաքագետը եւ պատմաբան Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքով՝ դաշնակիցները կարող են միմյանց հաճոյախոսություններ ասել, սակայն միաժամանակ կկուտակեն զայրույթի եւ դժգոհոթյան որոշ տարրեր, որոնք վաղ թե ուշ ջրի երես դուրս կգան: «Ավելի լավ է պարզաբանել անհասկացվածությունը կամ գնահատականների անհամաչափությունը:

Այն, թե ինչպես են Մոսկովյան պայմանագիրն ընդունում հայկական մեդիայում, գիտական եւ քաղաքական հանրությունում, եւ այն, թե ինչպես են ընդունում Ռուսաստան, դրանք երկու տարբեր ընկալումներ են»,-ասաց Մարկեդոնովը: