«Արդյոք իր ավարտին է մոտենում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցավալի ջրբաժանը»,- Independent-ի էջերում այս հարցն է տալիս վերլուծաբան Մարկուս Թանները՝ փորձելով գտնել ոչ միայն վերոնշյալ երկու պետությունների, այլեւ աշխարհի այլ պետությունների համար այդքան հրատապ հարցի պատասխանը։ Թանները հակված է մտածել, որ հույս կա, թե պատերազմի վտանգը ( կամ էլ՝ վտանգի կեսը) հաղթահարված կլինի, քանի որ Ցյուրիխում ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու արձանագրությունները։
Վերլուծաբանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հիշեցնում է Անկարային ուղղված մեղադրանքների մասին՝ Օսմանական Թուրքիայի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, որը աշխարհի շատ երկրների կողմից որակավորվել է որպես ցեղասպանություն։
Թուրքիան պնդում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արեւելյան Թուրքիայում որոշակի քանակությամբ մարդիկ են մահացել, բայց միայն զինված առճակատման հետեւանքով։
«Չի կարելի ասել, որ արձանագրությունների ստորագրումից հետո հակամարտությունը ամբողջությամբ ավարտվել է։ Որոշ ժամանակ առաջ թուրք գրողները օրենքով պատժվում էին, եթե փորձում էին խոսել հայերի զանգվածային սպանության վերաբերյալ։ Դրա վառ օրինակն է՝ Օրհան Փամուկի ստացած Նոբելյան մրցանակը, որին 2005 թվականին ցմահ բանտարկություն էր սպառնում այդքան ծանր հանցագործության համար, եւ միայն միջազգային հասարակության միջամտությունը օգնեց նրան։ Ի՞նչն է ստիպում երկու պետություններին հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Իհարկե պատճառներից մեկը՝ Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու կամքն է, որի համար Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը, խոչընդոտ էր հանդիսանում։ Իսկ ինչ օգուտ ունի դրանից Հայաստանը։ Իհարկե՝ տնտեսական։ Շրջափակման արդյունքը, որը մի կողմից իրականացնում է Թուրքիան, իսկ մյուս կողմից՝ նրա դաշնակից Ադրբեջանը, հայ ժողովուրդը պետք է շատ թանկ վճարեր։ Ինչի արդյունքում շատերը պետք է գաղթեին։ Սակայն Հայաստանը ապացուցեց, որ կարող է գոյատեւել անգամ այդ պայմաններում՝ մասնավորապես արտասահմանից դրամական փոխանցումների եւ հայ համայնքի հարուստ ներկայացուցիչների օգնության միջոցով։ Բայց պետությունը կարող է զարգանալ միայն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով, իսկ նրա քաղաքացիներին հնարավորություն կնձեռնվի այցելել շատ պատմական վայրեր»,- եզրակացնում է Թանները։
Այս ամենի համար ԱՄՆ-ի դերի վերաբերյալ վերլուծաբանը ասում է. «Հայաստանը Սպիտակ տան համար երկընտրանք է հանդիսանում, քանի որ նախագահ Օբաման հայերին նախընտրական փուլի աջակցության համար խոստացել էր տեղի ունեցած իրադարձությունները անվանել ցեղասպանություն, իսկ հետո նրանց „մոլորեցրել“ էր։ Չէ որ Թուրքիան ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր ռազմավարական գործընկեր է։ Եվ այս երկու պետությունների հարաբերությունների կարգավորումը որոշ առումով արդարացնում է ԱՄՆ-ի նախագահին։ Իսկ ո՞ւմ համար է կարեւոր Ադրբեջանի դիրքը։ Իհարկե, ոչ միայն նրա արյունակից եղբայրների, այլեւ ուրիշ շատերի համար՝ ի նկատի ունենալով Ադրբեջանի դերը, որպես նավթի ամենամեծ „պահեստ“։ Չէ որ ԵՄ-ը այդ պետությանը դիտարկում է, որպես շատ կարեւոր գործակից եւ Nabucco ծրագրի իրականացման առարկա»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, անհրաժեշտ է ընդգծել, որ նրա դիրքը հաճախ սֆինքսի հանելուկ է հիշեցնում։ Հաճախ նա մեծ եղբոր դեր է խաղում Կովկասում ՝ Ռուսաստանին կողմնակից պետությունների համար, եւ նա չի ուզոււմ նաեւ, որ Հայաստանը անցնի ԱՄՆ-ի կողմնակից Վրաստանի ուղիով։ Ռուսաստանի լայն զանգվածների դիքորոշումը նույնպես Հայաստանի կողմն է, ոչ թե մահմեդական Ադրբեջանի։ Բայց միեւնույն ժամանակ Կրեմլը չի ուզում հարաբերությունները վատացնել ոչ Ադրբեջանի, եւ ոչ էլ Թուրքիայի հետ։
Եվ ի՞նչ կլինի հետո։ Արձանագրությունների ստորագրումը հայ-թուրքական հարաբերությունների առանցքն է, սակայն դա ամենեւին էլ ավարտը չէ։ Կապված Օսմանյան Թուրքիայի իրադարձությունների հետ՝ պատմական հարցերի ու արխիվների քննարկման համար միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, իրենից հակասություն է ներկայացնում, եւ կարող է պատահի նաեւ, որ գործը չշարժվի իր տեղից։ Բայց ինչ էլ որ լինի, երկու պետությունների սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ միայն տարածաշրջանային խնդիր է, այնպես որ այդպիսի զարգացումները արժանի են դրական գնահատականի"։
Հետո վերլուծաբանը կողմ եւ դեմ փաստարկներ է նրկայացնում , տեսնելու թե արդյոք կավարտվի այդ երկու պետությունների տասնյակ տարիներ շարունակվող ատելությունը՝ արձանագրությունների վավերացման արդյունքում։
Կողմ՝
-Հայկական Սփյուռքը ինչ էլ ասի, Հայաստանում առեւտուր անելու եւ շրջագայելու ցանկությամբ մարդկանց քանակը գնալով ավելանում է,
-Երկու կողմի պատմաբանները վճռականորեն են տրամադրված պատմության «պաշտոնական» ուսումնասիրմանը,
-Թուրքիան ուզում է դառնալ ԵՄ-ի անդամ, բայց չի կարող, քանի դեռ հարեւանների հետ հարաբերությունները սառեցված վիճակում են։
Դեմ՝
-Երկու պետությունների ազգայնականները դեմ են տրամադրված եւ կձգտեն մտքափոխել իրենց խորհրդարաններին՝ հաշտությանը խոչընդոտելու նպատակով,
-Եթե նույնիսկ խորհրդարանները վավերացնեն արձանագրությունները, ապա դա դեռ չի նշանակում, որ թշնամանքը երկու ժողովուրդների միջեւ կավարտվի,
-Եթե հույսերը եւ սպասումները չարդարացվեն, ապա արձանագրությունները ավելի կվատացնեն իրավիճակը։




























