ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն «100 տոկոսով գերազանց» է զգում այն բանից հետո, երբ սանդուղքով օդանավ բարձրանալիս սայթաքել էր, հայտարարել է Սպիտակ տան Մամուլի քարտուղարին տեղակալ Կարին Ժան-Պիեռը, փոխանցում է CNN-ը: 

«Այնպես որ, ինչպես գիտեք, դրսում բավականաչափ քամոտ էր, շատ քամոտ էր: Ինքս քիչ էր մնում ընկնեի աստիճաններով բարձրանալիս: Նրա մոտ ամեն ինչ 100 տոկոսով կարգին է»,- լրագրողներին ասել է նա օդանավում Ատլանտայի ճանապարհին:

«Նա գերազանց է հաղթահարում: Կարող եմ միայն ասել, որ նրա մոտ ամեն ինչ լավ է: Նա այսօր ուղեւորության է պատրաստվում եւ իրեն ուղղակի գերազանց է զգում»,- ասել է նա:

Մարտի 19-ին ԱՄՆ առաջնորդը 2 անգամ սայթաքել էր եւ ընկել ծնկի վրա, երբ փորձում էր Ջորջիա նահանգ թռիչքից առաջ արագ բարձրանալ օդանավի սանդուղքով: