Հնդկաստան այցով ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ինքն ու իր հնդիկ գործընկերը քննարկել են Հնդկաստանի կողմից ռուսական «С-400» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը՝ հավելելով, որ Վաշինգտոնը խնդրել է իր բոլոր գործընկերներին հեռու մնալ ռուսական տեխնիկայից, որպեսզի խուսափեն ԱՄՆ-ի պատժամիջոցներից, հաղորդում է Reuters-ը:
Հնդկաստան «C-400»-ների մատակարարումները չեն իրականացվել, ուստի պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը չի քննարկվել, շաբաթ օրը Նյու Դելիում լրագրողներին ասել է Օսթինը:
Սա Օսթինի առաջին այցն է Հնդկաստան՝ որպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան անդամ՝տարածաշրջանում չինական «համառության» դեմ պայքարող երկրների դաշինք կազմելու ջանքերի շրջանակներում:





























