Սիդնեյում տարհանման մասին հրամաններ են տրվում խոշոր ջրհեղեղի վտանգի պատճառով. հորդառատ անձրեւները շարունակում են տեղալ Նոր Հարավային Ուելս նահանգում, հաղորդում է BBC-ն:
Նահանգի իշխանությունները կոչ են անում բոլոր բնակիչներին, որոնք բնակվում են ոչ բարձրադիր գոտիներում, հեռանալ իրենց տներից:
Կիրակի ճեպազրույցի ընթացքում Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը նախազգուշացրել է, որ նահանգի Հյուսիսային ափում տեղի է ունենում երեւույթ, որը դիտարկվում է 100 տարի մեկ անգամ»:
Ավելի վաղ Սիդնեյի ջրամատակարարման գլխավոր աղբյուրը երկար տարիների ընթացքում առաջին անգամ ամբողջովին լցվել էր:
Տասնյակ մարդիկ փրկվել էին Նոր Հարավային Ուելսում ջհրեղեղներից, իսկ պաշտնոնական անձինք նախազգուշացրել են կյանքին սպառնացող հորդառատ անձրեւների մասին:
Այդ շրջանում հիմնական ճանապարհները փակ են:
Բերեջիկլյանը նախազգուշացրել է Սիդնեյում եւս հազարավոր մարդկանց տարհանելու մասին:
Հարյուրավոր մարդիկ արդեն հավաքվել են արտակարգ տարհանման կենտրոններում, որոնք ստեղծվել են նահանգի ամբողջ տարածքում:
Միեւնույն ժամանակ արտակարգ իրավիճակներով զբաղվող պետական պաշտոնյաները հայտարարել են, որ տուժած շրջաններում դպրոցները մինչեւ երկուշաբթի փակ կլինեն: Բնակիչներին նաեւ խնդրել են տնից աշխատել:




























