Չինացի նկարիչ Խոն Ցզինշին պատմել է իր աշխատանքի մասին՝ կերամիկական արձանիկ, որը պատկերում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը դարձել է սոցցանցերում բազմաթիվ հրապարակումների առարկա, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Նկարիչը պարզաբանել է, որ որոշ տեսանյութերում երկրի նախկին ղեկավարը միշտ ամենագետի տեսք ունի: Հենց այդ պատճառով Ցզինշին որոշել էր ներկայացնել Ամերիկայի նախկին առաջնորդին ամենագետի վիճակում, որում նրան ոչ մեկը չի կարող գերազանցել:

Ցզինշիի խոսքով՝ արձանիկը դարձել է խաղաղասեր:

Մեդիտացնող Թրամփի արձանիկը տարածվել է Համացանցում: Այժմ նկարիչը վաճառում է երկու չափս ունեցող արձանիկները 150 եւ 160 դոլարով:

«Դարձրու քո բիզնեսը կրկին հզոր»,-լոտին կից գրել է չինացի նկարիչը:

Ընդ որում՝ նկարիչը ստիպված է պայքարել Թրամփ-Բուդդայի կեղծ կրկնօրինակների դեմ: