ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կվերադառնա սոցցանցեր մոտակա ապագայում իր սեփական հարթակով, հայտարարել է նրա ավագ խորհրդականներից մեկը՝ Ջեյսոն Միլերը, հաղորդում է Fox News-ը:

Ջեյսոն Միլերը, որը եղել է 2020 թվականին Թրամփի ընտրարշավի մամուլի քարտուղարը, կիրակի հայտնել է Fox News-ին, որ երկու-երեք ամիս անց Թրամփը կրկին կօգտագործի սոցիալական մեդիայի տարածությունը նոր հարթակում, որն «ամբողջովին նորովի կորոշի խաղի կանոնները»:

Միլերն ասել է, որ ակնկալում է, որ Թրամփի նոր նախաձեռնությունը կունենա միլիոնավոր օգտատերեր:

Հիշեցնենք, որ Twitter-ում Դոնալդ Թրամփի էջն արգելափակվել է հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից հետո: