Լոռու մարզում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ եւ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: