Ես որեէ քաղաքական կուսակցության անդամագրվելու կամ ընտրություններին մասնակցելու առաջարկ չեմ ստացել եւ չեմ ուզում ստանալ: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

«Ես գիտնական եմ եւ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ գիտությանը»,- ասաց նա: Սուրենյանը պարզաբանեց, որ չի ցանկանում այլ գործունեությամբ զբաղվել:

«Ես չեմ պատրաստվում թողնել  իմ ընտրած ուղին»,- հավելեց նա: