Ինձ զանգահարում են ՔԿՀ-ներում պատիժ կրող դատապարտված քաղաքացիների ազգականները եւ հայտնում, որ իրենց սպառնում են: Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նաեւ նշեց ՔԿՀ աշխատակիցների անունները, որոնք համարձակվել են օրենքը խախտել:

«Ինձ զանգահարում են ՔԿՀ-ներում պատիժ կրող դատապարտված քաղաքացիների ազգականները եւ հայտնում, որ իրենց սպառնում են: Նրանց, մասնավորապես, ասում են. «Դուք չէ՞ որ գիտեք, թե ում օգտին պետք է քվեարկել: Եթե չքվեարկեք ինչպես պետք է, խնդիրներ կունենաք»»,- հայտնեց Զոհրաբյանը:

Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կոչ արեց զբաղվել այս հարցով եւ իր ենթականերին արգելել դատապարտյալներին ճնշել: