ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մինչ օրվա վերջ պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ, հաղորդում է «Գազետա»-ն:
«Ոչ, ժամանակացույցով աշխատանքային հանդիպում է ընթանում, բայց մենք ակնկալում ենք, որ մինչեւ օրվա վերջ նա կանի դա»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ պետության ղեկավարը պատվաստվելու է ռուսական պատվաստանյութերից մեկով: «Դա արվելու է նախագահի ժամանակացույցի վրա չազդելու համար»,- ասել է նա:
Ընդ որում, ըստ նրա, նախագահ Պուտինը տեսախցիկների առջեւ պատվաստումների կողմնակից չէ, ուստի լրագրողները ստիպված կլինեն հավատալ իր խոսքին:
«Նա պատվաստվելու է երեքից մեկով [ռուսական պատվաստանյութերից]... Նախագահը շատ բան է անում պատվաստումների խթանման համար: Իսկ ինչ վերաբերում է տեսախցիկների առջեւ պատվաստմանը, ապա նա դրա կողմնակիցը չէ»,- հայտարարել է Պեսկովը՝ շելով, որ Պուտինին «դա դուր չի գալիս»:
Նախօրեին Պուտինը պատմել էր, որ մտադիր է պատվաստվել COVID-19-ի դեմ: Ընդ որում, նա ռուսաստանցիների պատվաստումը համար մեկ խնդիր էր անվանել: Ներկայումս Ռուսաստանում երեք պատվաստանյութ է գրացվել՝ «Սպուտնիկ V»-ն, «ԿովիՎակ»-ը եւ «էպիՎակԿորոնա»-ն:





























