«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Ֆրանսիայում Facebook-ի դեմ հայց է ներկայացրել՝ ԶԼՄ-ների դեմ ատելության խոսքի եւ COVID-19-ի վերաբերյալ ստերի տարածման համար։
RSF-ն նշել է Facebook-ում կորոնավիրուսի մասին մեծ քանակությամբ ապատեղեկատվության, ներառյալ պատվաստանյութերի մասին դավադրության տեսությունների մասին, հաղորդում է Reuters-ը:
Սոցիալական ցանցերի հարթակը նաեւ սպառնալիքներով եւ վիրավորանքներով հաղորդագրություններ է հրապարակել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրից, Quotidien հեռուստածրագրից եւ L'Union տարածաշրջանային թերթից, հաղորդում է RSF-ն:
«Հայցը, որը հիմնված է փորձագիտական վերլուծության, անձնական ցուցմունքների եւ Facebook-ի նախկին աշխատակիցների հայտարարությունների վրա, ցույց է տալիս, որ սոցիալական ցանցը թույլ է տալիս ապատեղեկատվություն եւ ատելության խոսք սերմանել»,- ասված է հայտարարության մեջ:
Հայցը ներկայացվել է Փարիզի դատախազություն:
Facebook France-ը հրաժարվել է մեկնաբանել հայցը, բայց հայտարարել է, որ «չի հանդուրժի վնասակար բովանդակությունը եւ մեծ ներդրումներ է կատարում ատելության եւ ապատեղեկատվության դեմ պայքարում»:
RSF-ը հայտարարել է, որ Ֆրանսիայում Facebook-ի դեմ դատարանի վճիռը ունի պոտենցիալ գլոբալ նշանակություն եւ դիտարկում է այլ երկրներում նման հայցեր ներկայացնելու հնարավորությունը:





























