Անկումից հետո տնտեսության վերականգնման հեռանկարները անորոշ են եւ անհավասար: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալիան Գեորգիեւան, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ժամանակն է կրկնապատկել աճը, որպեսզի առեւտուրը կրկին կարողանա դառնալ աճի եւ հնարավորությունների շարժիչ: Ըստ նրա ՝ այս տարի առեւտրի ծավալները կարող են աճել 8,5 տոկոսով, իսկ հաջորդ տարի՝ 6,5 տոկոսով: «Ճիշտ կառավարման դեպքում առեւտրի վերականգնումը կարող է մեծացնել զարգացող երկրներում կյանքի մակարդակն ու աճը»,-ասել է Գեորգիեւան:





























