Օպերատիվ անվտանգության ակնհայտ անփութության հետեւանքով ՑԱԽԱԼ-ը հրապարակել է գաղտնի հենակետերի տեղակայման վայրերը, հաղորդում է Haaretz-ը:

ՑԱԽԱԼ-ի հրամանատարությունը վերբեռնել է ամբողջ երկրում կորոնավիրուսի թեստավորման կենտրոնների քարտեզը, որտեղ նշվել են Իսրայելի պաշտպանության ուժերի հենակետերը: Սա ոչ միայն տեղեկատվություն է տրամադրել ՑԱԽԱԼ-ի բազաների գտնվելու վայրի մասին, այլ նաեւ բացահայտել է նախկինում գաղտնի ռազմական հետախուզության եւ ռազմաօդային ուժերի բազաները: Քարտեզը ստեղծվել է առողջապահության նախարարության հետ համատեղ եւ Իսրայելի քաղաքացիների համար հասանելի է եղել մինչեւ դրա հեռացումը, հայտնում է Cursorinfo-ն:

Բավական մանրամասն քարտեզում երեւացել են հենակետերի սահմաններն ու անունները: