Այսօր՝ մարտի 23-ին,  շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 08:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  «Երեքնուկ» կամրջի վրա,  բախվել են 2 Mercedes, Ford Focus, և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաներից Ford-ը մտել էր 99-ի տակ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: