Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին  բացահայտում է արել թելեգրամյան Dejavu ալիքը:

«Այս մարդկային կերպարանքով կենդանին՝ Տարոն Չախոյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Իր էջով տարածում է այս նկարը իբր օրվա կադր Բաղրամյան փողոցից: Նկարն արված է Ուկրաինայում 2017թ:

Մնացածը լիրիկա է երևանյան թաղային հայհոյանքներով համեմված, որ հարգելով մեր հետևորդներին, չենք գրում: Դուք, ամեն մեկդ ազատ եք արտահայտվել ըստ Ձեր ցանկության և բառապաշարի»,-  գրում է ալիքը: