Եվրամիությունը, պատվաստանյութեր արտահանելով, չպետք է «օգտակար ապուշ» լինի պատվաստանյութերի համար գլոբալ պայքարում, մինչդեռ այլ երկրներ արգելում են արտահանումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:
«Եվրոպան չպետք է ինչ-որ «օգտակար ապուշ» լինի վիրուսի դեմ պայքարում»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը: Պաշտոնյայի խոսքով՝ Ֆրանսիան կաջակցի ԵՄ պատվաստանյութերի արտահանման նորացված մեխանիզմին, որը փոխադարձության տարր կներդնի արտահանման մեջ:



























