ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում, պատվաստվելուց հետո որեւէ կողմնակի էֆեկտ նրա մոտ չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ, նախագահի մոտ որեւէ կողմնակի էֆեկտ չի նկատվում, նա իրեն լավ է զգում, լավ է տանում պատվաստումը»,-ասել է նա: 

Մարտի 23-ին Պուտինը պատվաստվել է ռուսական պատվաստանյութերից մեկով: