Իսպանիայի արտգործնախարարությունը հայտարարել է Լիբիայի դեսպանին արտաքսելու մասին:

Իսպանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանի առաքելությունն ավարտված է, քանի որ Մուամար Քադաֆիի ռեժիմը սպառել է իր լեգիտիմությունը` ժողովրդի նկատմամբ չդադարող բռնությունների պատճառով:

Դեսպանը պետք է լքի երկիրը տասնօրյա ժամկետում: Նրա հետ կհեռանան եւս երեք աշխատակիցներ «դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության պատճառով»:

Իսպանիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որը Լիբիայում որպես օրինական իշխանություն է  ճանաչում ընդդիմադիրների Ազգային անցումային խորհուրդը