ԱՄՆ կոնգրեսի մի խումբ անդամներ հայց են ներկայացրել Սպիտակ տան դեմ` Լիբիայում ԱՄՆ կողմից ռազմական գործողությունների հետ կապված:
Ամերիկացի կոնգրեսականները դժգոհ են Օբամային վարչակազմի կողմից Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ պայքար սկսելու որոշումն առանց կոնգերսի հետ քննարկման կայացնելու համար:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների ղեկավարությամբ կոնգրեսականների խումբը բողոքարկում է Լիբիայի հարցով Սպիտակ տան հունսի 3 –ի բանաձեւը: Կոնգրեսականների կարծիքով` այդ բանաձեւը չի պատասխանում մի շարք հարցերի, մասնավորապես` Լիբիայում ԱՄՆ նպատակների, դրանց հասնելու ձեւերի, օտարերկրյա հակամարտությանը միջամտելու հարցում կոնգրեսից թույլտվությւն չստանալու, եւ, վերջապես, օպերացիայի ֆինանսական կողմի մասին:
Բոները, ով երեքշաբթի բաց նամակով դիմել էր Օբամային, հայտարարել է, որ Սպիտակ տան գործողությունները խախտում են 1973թ. ռազմական լիազորությունները բաշխելու մասին բանաձեւը, ըստ որի ԱՄՆ-ը չի կարող առանց կոնգրեսի համաձայնության պատերազմի մեջ մտնել:
Բոներն ասել է, որ եթե Օբաման թույլտվություն չստանա խորհրդարանից, ԱՄՆ-ն ստիպված կլինի դադարեցնել գործողությունները Լիբիայում, որոնք արդեն շարունակվում են գրեթե 90 օր:




























