ԱՄՆ -ին սահմանակից Մեքսիկայի Նոր Լեոն նահանգում մեքսիկական նարկոմաֆիան 33 մարդ է սպանել` կազմակերպված հանցավորության դեմ անցկացված լայնածավալ ոստիկանական օպերացիայի պատճառով: Այս օպերացիային մասնակցել էր ավելի քան 310 հազար ոստիկան:
Միայն նահանգի մայրաքաղաք Մոնթերեյում իրվապահները հայտնաբերել են 16 մարմին` բռնության հետքերով եւ իրավապահների հասցեին սպառնալից գրություններով: Ըստ տեղական լրատվամիջոցների` «արյունոտ չորեքշաբթիին» զոհ է գնացել ավելի քան 40 մարդ:
Տեղական իշխանությունները նարկոկարտելների եւ զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու որոշում էին կայացրել մայիսին:
Օպերացիայի ժամանակ, որն սկսվել էր անցած երկուշաբթի, ձերբակալվել էր ավելի քան
1,1 հազար կասկածյալ, բռնագրավվել էր 626 ավտոմեքենա, որոնք գողացված էին համարվում, ինչպես նաեւ 69 միավոր զենք:




























