Իսրայելը որեւէ նավի թույլ չի տա ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: Այս մասին հայտարարել են այդ երկրի զինվորական հրամանատարության ներկայացուցիչները, հողորդում է RBC-ն:
Նրանք նշել են, որ եթե իսրայելական զինվորականները վտանգի մեջ հայտնվեն եւ որոշեն, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում, նրանք «ստիպված կլինեն արձագանքել»: Նրանց խոսքով, նման սցենարն, ամենայն հավանականությամբ, կբերի զոհերի:
Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու հերթական փորձը նախատեսվում է հունիսի վերջին: Այստեղ նավեր են ուղեւորվում եվրոպական տարբեր նավահանգիստներից:
Միաժամանակ 2011-ի ապրիլին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պահանջել է ՄԱԿ-ից` դադարեցնել Գազայի հատված նավատորմերի ուղարկումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված պաշտոնական հաղորդագրության մեջ Նեթանյահուն նախապատրաստվող միջոցառումն անվանել է «հերթական սադրանք», քանի որ «հումանիտար օգնությունը Գազայի հատված կարելի է հասցնել նաեւ ցամաքային ճանապարհով»:




























