ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անհանգստություն է հայտնել, որ Մուամար Քադաֆիին հավատարիմ զինվորականները Լիբիայում բռնաբարում են խաղաղ բնակիչներին:

ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանը պնդում է, որ լիբիացի զինվորներին կանանց բռնաբարելու հրաման է տրվել եւ անգամ սեռական ակտիվությունը բարձրացնելու համար «վիագրա» դեղամիջոց բաժանվել:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներից տեղեկություններ են հասնում «կուսության ստուգումներ» անցկացնելու մասին: Նրա խոսքով, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրների կառավարություններ սեքսուալ բռնություն են կիրառել, որպեսզի դրանով ազդեն հակակառավարական ակցիաների մասնակիցների վրա, հաղորդում է BBC-ն: