«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա աշնանը կառավարող կոալիցիայից դուրս գալ. «Ըստ նախնական ծրագրի՝ ԲՀԿ-ն պետք է կոալիցիայից դուրս գա այն ժամանակ, երբ հնարավորինս հզոր լինի, եւ փոքր լինեն իր այդ քայլին հակազդելու եւ ԲՀԿ-ին վնասելու հնարավորությունները։ Այս ծրագիրն իրականացնելու համար Ծառուկյանն արդեն սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ տարբեր ազդեցիկ անձանց եւ ուժերի հետ։ Նա փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել այդ անձանց հետ, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ բախման գնա, նրանք կպահպանեն չեզոքություն եւ անգամ կաջակցեն իրեն»,-գրում է թերթը: Պարբերականի  տեղեկություններով՝ հանդիպումներ լինելու են ոչ միայն քաղաքական դեմքերի, այլեւ օլիգարխների, քրեական եւ գողական աշխարհի հեղինակությունների հետ: