«Որ բուհերի ռեկտորների «ընտրությունները» ոչ մի կապ չունեն բուհերի ինքնավարության եւ ժողովրդավարացման հետ, ապացուցվել է բազմիցս, սակայն նվաստացման կատարյալ դրսեւորումը ԵՊՀ ռեկտորի «ընտրություններն» են, որոնք խոսում են ոչ միայն ԵՊՀ ողբերգական վիճակի, այլեւ այդ վիճակը խորացնելու՝ իշխանությունների նպատակադրվածության եւ բարձր արժեքների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին»,-«Հայկական ժամանակ»-ում գրում է ՀՀ եւ ԵՊՀ ղեկավարությանը քննադատելու համար բուհից հեռացված դոցենտ Սասուն Սարիբեկյանը`շարունակելով. «Մասնավորապես, ԵՊՀ ռեկտորի առաջիկա «ընտրություններին» մասնակցելու հայտ է ներկայացրել միայն ԵՊՀ կարկառուն «ղեկավար» Սիմոնյան Արամը։ Իսկ սա նշանակում է, որ ԵՊՀ ռեկտորի «ընտրությունը» արդեն ավարտվել է։ «Ընտրությունը» ոչ թե պետք է լինի ԵՊՀ խորհրդի կողմից պաշտոնապես հայտարարված օրը (հունիսի 21), այլ արդեն կայացել է նախագահականում՝ ԵՊՀ խորհրդի նախագահի մոտ դեռ մի ամիս առաջ։ Իսկ ԵՊՀ խորհուրդը թող փորձի հանկարծ դեմ քվեարկել իր նախագահի թեկնածուին։ 5 տարի առաջ ռեկտորի ընտրությունների այս համակարգակործան մեխանիզմի պարտադրանքը հենց մինչեւ պաշտոնական ընտրությունները հարց լուծելու նպատակ ուներ»։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























