2011 թ. հունիսի 21-ին, ժամը 12:00-ին կհրավիրվի Ազգային Ժողովի արտահերթ նիստ` կառավարության նախաձեռնությամբ: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց այսօր` հոնիսի 17-ին, կառավարությա նիստի ընթացքում:

Կառավարությունը նիստի օրակարգ է մտցրել 18 օրենքի նախագիծ եւ 5 միջազգային համաձայնագիր:

Ըստ հարցը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի տեղեկատվության` օրենքների նախագծերը ընտրվել են 3 հիմնական սկզբունքով: Առաջին` doing business վարկանիշի բարելավմանն ուղղված նախագծեր, երկրորդ` միջազգային պարտավորություններից բխող նախագծեր, եւ երրորդ`  միջազգային համաձայնագրեր, որոնք պարունակում են վարկային միջոցների տրամադրում: