Այման ազ-Զավահիրիի նշանակումը «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նոր առաջնորդ, հիշեցում է, որ պետք է պայքարել ահաբեկչության դեմ, թեեւ նա չունի Ուսամա բեն լադենի խարիզման, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բեն Լադենը յուրօրինակ խարիզմա ուներ, եւ մենք կարծում ենք, որ ազ-Զավահիրին չունի դա: Բացի դա, բեն Լադենն ավելի փորձված էր գործողությունների իրականացման առումով, քան` Զավահիրին»,- նշել է պաշտպանության նախարարը:
Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը իր հերթին նկատել է, թե ազ-Զավահիրիի նշանակումը սպասելի էր, եւ ամերիկյան հատուկ ծառայություններն ու զինվորականները հետապնդելու են նրան:
«Ալ-Քաիդայի» նախկին ղեկավարը ոչնչացվել էր մայիսի 2-ին Պակիստանում:




























