Հունաստանը մտադիր է զբաղվել կորոնավիրուսի դեմ Moderna-ի եւ «Սպուտնիկ V»-ի պատվաստանյութերի արտադրությամբ, գրում է «Та Неа» թերթը:

Նշվում է, որ Հունաստանը շարունակում է շփումները արտասահմանյան դեղագործական ընկերությունների հետ՝ երկրում պատվաստանյութերի արտադրության հարցում համագործակցությունը պարզեցնելու նպատակով, նշում է թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Թերթը նշում է, որ հիմնական խոչընդոտն արտադրության ինքնարժեքն է, դրա ստեղծման համար կպահանջվի 100-200 մլն եվրո, ինչպես նաեւ արտոնագրեր ունեցող ընկերությունների հետ համաձայնագրեր: