Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում, հունիսի 16-ի ուշ երեկոյան Ազատ գետում փչովի նավակով մի քաղաքացի է շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ տուժողը 20-21 տարեկան կին է. դեպքը տեղի է ունեցել Հացավան գյուղի պոմպակայանի հարակից տարածքում, իսկ ոստիկանության աշխատակիցների եւ Գառնի գյուղի բնակիչների ուժերով Ազատ գետի երկայնքով (Գառնի եւ Հացավան գյուղերի հարակից հատվածներում) իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 01.00-ին դադարեցվել են եւ կշարունակվեն հաջորդ օրը՝ առավոտյան:




























