Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին շաբաթ օրը ուղարկել են Համահնդկական բուժհետազոտությունների ինստիտուտ՝ բուժզննության համար, հաղորդում է PTI պետական ​​լրատվական գործակալությունը:

«Նախագահի վիճակը կայուն է: Նրան ուղարկել են Նյու Դելիի հետագա բուժզննության համար»,-գործակալությունը մեջբերում է ռազմական հոսպիտալի հայտարարությունը, որտեղ Քովինդը տեղափոխվել է նախօրեին:

Նախագահի վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: