Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած սպասելիքներին, խորհրդարանական ընտրություններից հետո առաջին այցով մեկնել է ոչ թե Ադրբեջան, այլ` Եգիպտոս:
Ինչպես հայտնում է 1news.az-ը, արտասահմանյան շրջագայության ընթացքում առաջինն ընտրելով Եգիպտոսը՝ Էրդողանը մտադիր է դրանով մեսիջ հղել արաբական աշխարհին։ Պարբերականի հաղորդմամբ, չի բացառվում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թահրիր» հրապարակում ելույթ կունենա բազմահազարանոց ցույցի ժամանակ:
Եգիպտոսից հետո Էրդողանը կայցելի Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս։




























