Եվրատեսիլը քաղաքականություն է, մինչ այդ են որոշում, թե ով պետք է հաղթի: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Անդրադառնալով «Եվրատեսիլ 2011»-ի արդյունքներին, նա նշեց, որ զարմացել էր, որ Հայաստանը ներկայացնող Էմմին չի անցել եզրափակիչ. «Ես շատ տխրեցի, երբ իմացա»,- ասաց բռնցքամարտիկը, ով նկարահանվել էր Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող Էմմիի «Բում-բում» երգի տեսահոլովակում:
Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է։ Այն նկարահանվել է 5 օրում Երեւանում եւ Բեռլինում։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին կայացել է «Եվրատեսլի 2011»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ Էմմին չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ: Ի դեպ, վերջին վեց տարում սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանը չանցավ մրցույթի եզրափակիչ:




























