ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարները քննարկելու են համագործակցության հեռանկարները Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի 12-րդ ընդհանուր խորհրդաժողովում, որ կայանալու է հունիսի 21-ին, Մինսկում:

Նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի արխիվային ծառայությունների ղեկավարները:

Նույն օրը Մինսկում կայանալու է ԱՊՀ անդամ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական նիստը: