Ever Given կոնտեյներատարը, որը խրված էր Սուեզի ջրանցքի ծանծաղուտում, հանվել է, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելոց Inchcape Shipping ընկերությանը: 

Սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ կվերսկսվի ջրային մայրուղով երթեւեկությունը:

Ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամու Ռաբիան հայտնել է, որ առայժմ հաջողվել է կոնտեյներատար ծանծաղուտից մասնակի հանել: Հիմա քարշակները փորձում են հավասարեցնել նավի ուղղությունը, հայտնում է The Wall Street Journal-ը:

220 հազար տոննա ջրատարողությամբ եւ 400 մետր երկարությամբ կոնտեյներատարը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը եւ նավարկում է պանամական դրոշի ներքո: Մարտի 23-ին ուժգին քամու եւ ավազե փոթորկի պատճառով նավը պատնեշել էր Սուզի ջրանցքի միագիծ երթեւեկությամբ ջրուղու հարվային հատվածը՝ փոխելով ուղղությունը եւ քթամասով ու նավախելով հենվելով ջրանցքի հակադիր ափերին