Հայտնի է դարձել, որ թուրքական «Մավի Մարմարա» նավը չի մասնակցի Գազայի հատված օգնություն տանող 2-րդ արշավին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մարդասիրական օգնության հիմնադրամի պատասխանատուները նշել են, թե թուրքական «Մավի Մարմարա» նավը չի մասնակցի Գազա մեկնող նավատորմի արշավին, քանի որ կան տեխնիկական խնդիրներ։ Նրանք միեւնույն ժամանակ նշել են, թե այս ամենը ցույց կտա, որ Գազայի հատված օգնություն տանող այս նավատորմը թուրքական կառավարության եւ իսլամիստների նախագիծը չէ։

Նշենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայելական զինված ուժերը գրոհով վերցրել են Գազայի հատված օգնություն տանող թուրքական նավեր։
Գործողությունների ընթացքում «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր Թուրքիայի 8 քաղաքացի եւ ազգությամբ թուրք  1 ԱՄՆ քաղաքացի։