Թբիլիսիում մայիսի 26-ին ընդդիմության բողոքի ակցիան դաժանաբար ցրելուց հետո ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը բարոյական իրավունք չունի մնալ Վրաստանում եւ պետք է լքի երկիրը: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր գործիչ, ռեժիսոր Գեորգի Խաինդրավան:

Նրա խոսքով, ամերիկյան դեսպանի աջակցությամբ Վրաստանի իշխանություններն «արյան մեջ խեղդեցին «արդար երկրում ապրելու վրացի տղամարդկանց եւ կանանց ցանկությունը»: «Մենք շատ բան կարող ենք ներել հյուրերին, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Սա բռնություն, անարդարություն եւ ապօրինություն է, որ ներկայացնում է ձեր ֆավորիտ Սահակաշվիլին: Դուք արդեն կորցրել եք արժանապատվությունը, եւ մի զրկեք դրանից ձեր երկիրը»,- հայտարարել է Խաինդրավան:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ը Վրաստան եկավ «գառան մորթի հագած գայլի պես»: «Մայիսի 26-ից հետո դուք բարոյական իրավունք չունեք մնալու այս երկրում: Բարի եղեք, ձեզ պահել հյուրի նման»,- ասել է վրացի ընդդիմադիրը: