Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջին անգամ հայտարարել է, որ ինքը սուննի մահմեդական չէ:

Թուրքական Haberturk-ի հետ զրույցի ընթացքում Քեմալ Քըլըչդարօղլուն  քննարկել է հետընտրական իրավիճակը՝ անդրադառնալով նաեւ իր կրոնական պատկանելությանը։ «Միշտ մերժել եմ քաղաքականություն իրականացնել էթնիկ ինքնության եւ կրոնի հիման վրա։ Ես ալեւի եմ։ Ադ երբվանի՞ց է ալեւի լինելը հանցանք համարվում այս երկրում։ Իշխանությունը Օջալանի հետ է բանակցում։ Եթե դա պետության համար օգտակար է, ինչո՞ւ դեմ ելնենք»,-հարցրել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ թուրքական Milliyet-ի թղթակցի հետ զրույցում Քեմալ Քըլըչդարօղլուն նշել էր, թե հնարավոր է, որ իր մայրը հայ է։ «Իմ ընտանիքի էթնիկ ինքության վերաբերյալ հարցաքննություն անելը հակասում է մարդու իրավունքներին։ Մայրս կարող է եւ հայ է»,-ասել էր Քըլըչդարօղլուն։

Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուի հակառակորդները փորձում են նրա վարկանիշին խփել՝ վիրավորական ենթատեքստով հայտարարելով, թե նրա մայրը հայ է։