Ռումինիայի մայրաքաղաքում եւ մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերն ընդդեմ կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակող միջոցառումների, որը բերել էր վարակվածների թվի աճի, հանգեցրել է ցուցարարների եւ իրավապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ բախումների, հայտնում է Ռումինիայի ռադիոն:
Բուխարեստում գիշերը 01:00-ին Միավորման հրապարակի մոտ ցուցարարների մի մասը սկսել է ժանդարմների վրա քարեր ու շշեր նետել. բախումների ժամանակ կոտրվել են խանութների ցուցափեղկեր եւ վնասվել ավտոբուսի կանգառներ: Իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ, ձերբակալվել է ցույցի մի քանի տասնյակ մասնակից:
Համանման միջադեպեր են գրանցվել Կրայովա, Գալացա, Բրեիլա, Սիբիու քաղաքներում:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հաղթանակի հրապարակում տեղի ունեցած ցույցին մասնակցել է գրեթե 5 հազար մարդ:





























