Ադրբեջանի երկու զորամասերում զինծառայողներ են մահացել։
Բաշիրով Մարդան Արիֆ օղլուն ծառայողական զենքից արձակած կրակոցով սպանել է ծառայակից Ալիզադե Վուսալ Իլգար օղլուին։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել «հակամարտության հողի վրա»։
Մեկ այլ զորամասում կրտսեր սերժանտ Մուրադով Քյանան Էթիգաթ օղլուն կորցրել է մոտոցիկլետի կառավարումը եւ հարվածել ծառին։ Նա տեղում մահացել է։
Փաստերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։




























