NEWS.am-ը ներկայացնում է Լորենսա Մունոսի՝ Los Angeles Times-ում հրապարակած հոդվածը՝ զգալի կրճատումներով.

Ինչպես շատ կանայք, ես եւս պահանջների գաղտնի ցուցակ ունեի, որին պետք է համապատասխաներ իմ ապագա ամուսինը։ Առաջին կետն այն էր, որ նա  պետք է ուտել սիրեր։

Իմ մեքսիկական ընտանիքում ուտելիքը մշտապես խոսակցությունների, երեւակայության եւ կյանքի առաջին պլանում է եղել։ Ես եւ իմ ծնողները ժամերով քննարկում էինք մեր տանը կազմակերպվող ընդունելությունների մենյուն։

Բարեբախտաբար, ամուսնացա մի մարդու հետ, ով համապատասխանում էր սնդդի վերաբերյալ իմ պահանջներին եւ անգամ ավելին։ Ամուսինս հայ է, եւ ուրախությամբ հայտնաբերեցի, որ հայերն  ու մեքսիկացիները կարող էին մեկ ցեղից լինել։ Մենք աղմկոտ ենք, կլանային, երաժշտական, զգայուն եւ սիրում ենք մեր ուտելիքները։

Ամաչում եմ խոստովանել, որ մինչեւ ամուսնուս՝ Գրեգի հետ հանդիպելը ես բացարձակապես ծանոթ չէի հայկական մշակույթի հետ, չէի փորձել քյուֆթա, մուհամար (հունական ընկույզից եւ կարմիր պղպեղից պատրաստված սոուս), բորեկ (պանրով լցոնած խմորեղեն)։

Հայերը, ինչպես մեքսիկացիները, սիրում են խառնել քաղցրը, թթուն, սիրում են սուր համեր, օրինակ, գառան միս եւ սխտոր։